Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ձյունն ու ընդդիմությունը

Ձյունն ու ընդդիմությունը
04.12.2015 | 01:16

«Նոր Հայաստան» ճակատի խոստացած երկարատև պայքարը, որ պիտի ուղեկցվի նստացույցերով, շատերին վստահություն չի ներշնչում: Հարթակում կանգնած քաղաքական ուժերից ոչ մեկը քաղաքական ռեսուրս, թիմ, համառ պայքարողների բանակ չունի, ավելին, ոմանք ապացուցել են, որ իրենց տրված հանրության քվեին տեր չեն կարող կանգնել: Մշտապես հայտարարություններ անող, բայց իրական գործողությունների չգնացող ընդդիմադիր շարժումների թիվը, փաստորեն, մեկով էլ ավելացավ և մինչև հանրաքվե «խաղաղ աննազանդությամբ» իշխանափոխություն է խոստանում: Բայց հանրաքվեին էլ օր չի մնացել: Այսուհանդերձ, անսպասելի իրադրություն կարո՞ղ է ստեղծել «փրկողների» ճակատը։ Ընդդիմադիր մեր զրուցակիցը դիվանագիտորեն պատասխանեց այս հարցին. «Արաբական գարունն» էլ մի անհեթեթ միջադեպից սկսվեց: Խառնակ օրերին դժվար է ինչ-որ բան միանշանակ ասել»: Դրսի ուժերի «շո՞ւնչ» եք զգում: «Չէ, միայն ձմռան, ու մեկ էլ նոր եկած ձյան»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ